Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը Հրանտ Բագրատյանին գործ է առաջարկում

Փետրվար 10,2017 18:00

Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով: «Հը՞, ի՞նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանին հարցրեց Սամվել Ալեքսանյանը: Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. «Ժամանակ կա: Տեսնենք»: «Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»,- Բագրատյանին առաջարկեց Սամվել Ալեքսանյանը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ»

09,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728