Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ և քաշքշուկ «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ (Տեսանյութ)

Ապրիլ 28,2013 21:44

«Բարեւ Երեւան» դաշինքն այսօր իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ըստ 1in.am-ի՝ հանդիպումն ամենասկզբից խոչընդոտվեց, այսպես կոչված, թաղային հեղինակությունների կողմից:

Բանն այն է, որ հանդիպման հենց սկզբում անհայտ անձինք կտրել էին հոսանքի լարը, և «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները հնարավորություն չունեցան բնակիչների հետ խոսել բարձրախոսի միջոցով:

Երբ հաջողվեց վերանորոգել լարը, թաղամասը հոսանքազրկվեց: Այս ամենի պատճառով վեճ և քաշքշոց տեղի ունեցավ դաշինքի համակիրների և մոտակայքում գտնվող Հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչների միջև:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանը նշեց, որ որպես Զեյթունի բնակիչ՝ փորձեց խոսել տեղի իր ծանոթների հետ, որպեսզի չխոչընդոտեն հավաքը, սակայն ապարդյուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՔՅԱՌԹԱԳԵՆԸ՝ ինչպես որ կա…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930