Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թեղուտցիները 4 պահանջ ունեն «Թեղուտ» ՓԲԸ-ից

Ապրիլ 29,2013 22:37

Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանը կարծում է, որ այդ պահանջների անտեսումն էլ  խորացնում է ընկերության ու գյուղաբնակների միջեւ առկա լարվածությունը:

 

texutՄինչ «Թեղուտ» ՓԲԸ փոխտնօրեն Գագիկ Արզումանյանը, այսօր Թեղուտում կազմակերպված հանդիպման ժամանակ  անդրադառնալով ընկերությունում թեղուտցիների աշխատանքով ապահովման խնդրին, տեղեկացրեց, որ միայն անցած տարի Թեղուտից 26 մարդ  է ընդունվել աշխատանքի, Թեղուտ համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը, Aravot.am-ի հետ հարցազրույցում նկատում է, որ դրանով համայնքի կյանքում էական փոփոխություններ չեն կատարվել:

«600 հոգանոց գյուղից 150 մարդ ընդհանուր առմամբ աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում, բայց դա միայն մի փոփոխություն է մտցրել նրանց կյանքում` գիտեն, որ աշխատավարձ են ստանալու, աշխատանք ունեն, վարկեր են վերցնում, ամենաշատ վարկերը թեղուտցին ունի»,-ասում է Ֆրունզե Նորեկյանը:

Նա թեեւ նկատում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքներն սկսվելուց հետո գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կրճատվել է, այնուամենայիվ, ընկերության ու գյուղաբնակների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը չի վերանում:

«Գյուղացիները 4 պահանջ ունեն ընկերությունից. աշխատավարձերի բարձրացում, աշխատանքից ազատվածների հարցերի վերանայում, աշխատանքի ընդունվելիս նախաատվությունը թեղուտցիներին ու շնողցիներին տալը եւ գյուղացիներին ծեծի ենթարկած ընկերության անվտանգության աշխատակիցների պատժում»,-ասում է համայնքի ղեկավարը` նկատելով, որ այս պահանջների` մինչ օրս անտեսումը խորացնում է  առկա լարվածությունը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930