Լրահոս
Օրվա լրահոսը

Կողաշրջվել է բեռնատար. տուժել է Իրանի քաղաքացի

Մայիս 05,2013 08:40 Share

Մայիսի 5-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. աջուր (ժավելի սպիրտ) տեղափոխող ավտոբաքը շրջվել է, ինչից տեղի է ունեցել արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիրադ ֆեիդ Մուլթազադ Միրհաշիմը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն և ճանապարահահատվածի լվացման աշխատանքներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031