Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Մինչ Արմեն Երիցյանի ժամանելը՝ փոքրիկ միջադեպ գրանցվեց (Տեսանյութ)

Մայիս 05,2013 11:22 Share

77 7671
74

75«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը տիկնոջ հետ այսօր քվեարկելու եկավ առավոտյան ժամը տասին: Նա քաղաքապետի ընտրությունը կատարեց Էրեբունի համայնքի Ազատամարտիկների փողոցի թիվ 194 դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամասում: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով. «Միասին երեւանցիներով պետք է այնպես անենք, որ միջազգային կազմակերպությունները մեկ անգամ եւս տեսնեն, որ Երեանում կարող են տեղի ունենալ այնպիսի ընտրություններ, որոնք համապատասխան են միջազգային չափանիշներին»:

Մինչ կժամաներ պարոն Երիցյանը՝ նույն դպրոցում տեղակայված թիվ 13/16 ընտրատեղամասում միջադեպ արձանագրվեց. «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Մարիամ Չախոյանը նկատել էր, որ ընտրատեղամասում միանգամից կուտակումներ էր առաջացել եւ քվեախցի մոտ մոտ 15 մարդ էր հայտնվել, ինչը դիտորդի համար կասկածի տեղիք էր տվել: Նա թիվ 13/16 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Նունե Մանուկյանից բացատրություններ պահանջեց: Ի պատասխան դիտորդի դժգոհությունների՝ հանձնաժողովի նախագահն ասաց. «Ութ հոգի էին, երկու սեղան կա ամեն սեղանի մոտ չորս մարդ է մոտենում»:

Հանձնաժողովի նախագահը դիտորդին մեղադրեց իրեն վիճաբանության մեջ ներքաշելու մեջ, Մարիամ Չախոյանն ասաց, որ ինքն իր գործն է անում:

Մ. Չախոյանը կասկածներ ունենալու դեպքում ընտրության եկած քաղաքացիների անձնագրերը ստուգում էր:

Այս ընտրատեղամասում 1839 ընտրող կա:

Թիվ 13/15-ում, որտեղ քվեարկեց Արմեն Երիցյանը, գրանցված է

1726 ընտրող, որից 145-ն արդեն ժամը 10.15-ի դրությամբ քվեարկել էր:
Հարցին, թե մինչ այժմ ՕԵԿ-ի շտաբը խախտումների վերաբերյալ ի՞նչ ահազանգեր է ստացել, Ա. Երիցյանն ասաց՝ ոչ մի: Քաղաքապետի թեկնածուն նաեւ հայտնեց, որ այսօր ընտրությունների ընթացքին կհետեւի իրենց կուսակցության կենտրոնական շտաբում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031