Էրեբունի համայնքի Ազատամարտիկների փողոցի թիվ 194 դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել էր «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը, մեկ ժամ հետո քվեարկելու եկավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Պարոն Սեդրակյանը ոտքը դպրոցի շեմից ներս դնելուն պես, երբ նկատեց դիտորդներից մեկի տեսախցիկը միանգամից բորբոքվեց. «Մի’ նկարեք: Ուր գնում ես միանգամից վրեդ են պահում»:
Մհեր Սեդրակյանին մոտեցավ 13/15 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Նունե Մանուկյանը, որը ներկայացրեց, թե ինչպես են ընթանում ընտրությունները: ԱԺ պատգամավորին ուղեկցող 5-6 երիտասարդները պարոն Սեդրակյանին «ճանապարհեցին» մինչեւ քվեախուց: Արդեն դուրս գալիս, պատգամավորի կողմնակիցներից մեկը մոտեցավ Aravot.am-ի թղթակցին` հորդորելով չնկարել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































