Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը երեկ այս ամբիոնից դուք հերթական վենդետայի անոնսը տվեցիք, եւ այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում»

Օգոստոս 25,2026 11:39 Share

«Տեղի է ունեցել ժողովրդավարական հասարակությունների համար հանցավոր մի իրողություն՝ խլվել, իսկ ավելի շուտ գողացվել է 60 հազար ընտրողների՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրության իրավունքը։ Ոչնչացվել է ազատ կամարտահայտության սկզբունքը, ինչը լեգիտիմության մեծագույն հարցական է դնում թե խորհրդարանի եւ թե պետական ողջ համակարգի վրա»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ ակնհայտորեն ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուս գործիչների կալանավորմամբ, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հալածանքների, թիրախավորման եւ համատարած վախի մթնոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ընդամենը երեկ այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ՝ վենդետայի անոնսը տվեցիք, եւ այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում»,- ասաց Գալստյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31