Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի վստահված անձը ընտրատեղամասից փախավ

Մայիս 05,2013 16:34 Share

Աջափնյակի 6/05 ընտրատեղամասում ժամը 14:09-ի դրությամբ 580 ընտրող քվեարկել էր 1670 ընտրողից:  Հանձնաժողովի նախագահը՝ Գեորգի Արիստակեսյանը ՀՅԴ-ական էր: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան եղել են կուտակումներ, խառնաշփոթություն, հրավիրել է ոստիկաններին եւ լուծել է հարցը:

«Ժառանգության» հանձնաժողովի անդամ Արթուր Մարգարյանն էլ պատմեց, որ  ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը անհարկի աղմկել է. «Մի քանի սկանդալային պահեր եղան, վեճ եղավ հանձնաժողովի նախագահի հետ: Հրավիրեցինք ոստիկանների»:

Մենք փորձեցինք զրուցել նաեւ ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Նա վստահեցրեց, որ ոչ մի վեճ էլ չի եղել, իսկ երբ փորձեցինք տեսախցիկը միացնել, բռունցքով փակեց օբյեկտիվը՝ հորդորելով իրեն չնկարել: Նա ուղղակի փախավ ընտրատեղամասից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031