Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնության մասնակիցներն սկսում են պայքարը

Մայիս 05,2013 16:37 Share

Այսօր Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Մասնակցում են 37 երկրների 265 շախմատիստներ, որոնցից 12-ը 2700-ից բարձր վարկանիշ ունեն: Նրանց մեջ է նաեւ հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Եվրոպայի առաջնության արդյունքներով 23 լավագույնները աշխարհի գավաթի հերթական խաղարկությանը մասնակցելու իրավունք են ստանալու: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է, որից հաղթողը կպարգեւատրվի 14 հազար եվրո, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավողները, համապատասխանաբար, 11 հազար եւ 9 հազար:

Առաջին տուրում մեր հանրապետության ներկայացուցիչների մրցակիցներն են. Վլադիմիր Հակոբյան- Մարկո Տրատար (Սլովենիա), Էլինա Դանիելյան- Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա), Սերգեյ Մովսիսյան- Լուկաս Ցերնուշեկ (Չեխիա), Գաբրիել Սարգսյան- Տամաշ Պետենյի (Սլովակիա), Ռոբերտ Աղասարյան- Կիրիլ Գեորգիեւ (Բուլղարիա), Էդուարդ Կանտեր (Ռուսաստան)-Տիգրան Լ. Պետրոսյան, Հերարդ Քրոլ (Ավստրիա)-Հրանտ Մելքումյան, Ավետիք Գրիգորյան-Ադրիան Պետրիսոր (Ռումինիա), Անաստասիոս Պավլիդիս (Հունաստան)-Զավեն Անդրիասյան, Ռոբերտ Հովհաննիսյան- Յաշեկ Շվեդ (Լեհաստան), Տիբոր Անտալ ( Հունգարիա)-Արման Փաշիկյան, Պանագիոտիս Հրիստոդուլու (Հունաստան)-Կարեն Հ. Գրիգորյան, Գյուլա Պապ (Հունգարիա)-Վլադիմիր Պողոսյան, Շիմոն Կուլաս (Լեհաստան)-Հովհաննես Գաբուզյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031