Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները ողջ գիշեր չեն կարողացել մարել խոշոր հրդեհը

Մայիս 16,2013 09:31

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, շուրջ 8 ժամ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի գրեթեր բոլոր խմբերը պայքարել են, որպեսզի մարեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սպայկա»-ում առաջացած խոշոր հրդեհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գիշեր տեղում են եղել շտապ օգնության, ոստիկանության աշխատակիցները: Կրակը մինչև այս պահը տարածվում է և հրշեջները հերթափոխով պայքարում են կրակի վերացման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սև ծուխն անգամ տեսանելի է քաղաքի ծայրամասերից:

1Tow2NQ30smy0ZqNRRt1_tn

 

Դեպքի վայրում է Երևանի Փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկացնում է Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դեպքի վայր է ժամանելու ԱԻ նախարարը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Սպայկա» ընկերությունում մասնաբաժին ունի նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Aravot․am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մինչեւ այս պահը Արշակունյանց փողոցում լսվում են շտապ օգնության մեքենաների ազդանշաններ, եւ ողջ գիշեր, Արշակունյաց փողոցի բնակիչները լսել են փրկարարական մեքենաների ազդանշանների ձայնը: Այս պահին էլ դեռ զգացվում է ծխի հոտը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031