Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի խոսնակ․ «Ադիբեկյանն իրեն աճուրդի է հանել»

Մայիս 17,2013 22:50

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պատշտոնական 2rd.am կայքում տեղադրվել է նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի արած հայտարարության առիթով։

– Պարոն Սողոմոնյան, նախօրեին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար «պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից»:  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը և ըստ Ձեզ՝ կարող է արդյոք այս հայտարարության ի հայտ գալը լինել հատուկ պատվերի արդյունք:

– Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի՝ հնարավոր պատվերին վերաբերող հատվածին, ապա ես չեմ կարող պատկերացնել, որ նույնիսկ մեր չափազանց սպեցիֆիկ քաղաքական դաշտում կարող է այդչափ բթամիտ պատվիրատու գտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս նկարում ինչպես որ կա՝ ցանկանում եմ, որ սեփական երկրում,՝ ողջ կյանքում թիկնազորներով ման գաք, նույնիսկ բնական կարիքները հոգալու պահին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031