Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու սպառնում են ոտքով բերել Երեւան

Մայիս 18,2013 14:37

Սեւան-Երեւան մայրուղու վրա` Սեւանի կամրջի մոտ  թեժ դրություն է: NEWS.am-ը հադորդում է, որ սպանված զինվորի` Լյուքս Ստեփանյանի հարազատներն, ամեն գնով փորձում են ճեղքել ոստիկանական մեքենաների պատնեշը, սակայն չի հաջողվում: Նրանք ստիպված մեքենայից հանել են զինվորի դագաղը եւ փորձում են ոտքով բերել Երեւան:

Դեպքի վայրում հարյուրավոր մարդիկ կան: Ուժայինների ու հարազատների միջեւ բախում է ընթանում: Հարազատները հարվածում են ճանապարհը պատնեշած մեքենաներին:

Նշենք, որ նրանց ընդառաջ են գնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Սեյրան Օհանյանն արդեն տեղ է հասել եւ փորձում է զրուցել զինվորի հարազատների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031