Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգեզ Անդոունիան. «Ասոնք մեղավոր չեն, ես ալ մեղավոր չեմ»

Մայիս 18,2013 17:50

Մաքսային անցակետով անարգել «Զվարթնոց» օդանավակայան է հասնում 90 կիլոգրամ թմրամիջոց: Այն հայտնաբերվում է դաշնամուրի մեջ: Թմրանյութի տեղափոխման պատասխանատվությունը դրվում է իրանցի Սարգեզ Անդոունիանի վրա, իսկ տեղափոխելը` տաքսու վարորդ Վիգեն Նավասարտիանսի, օժանդակելը` օդանավակայանի աշխատակից Վարդան Մարտիրոսյանի վրա:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր  շարունակվեց Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդոունիանի, Վիգեն Շաշա Նովասարտիանսի եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: ԻԻՀ քաղաքացի պարոն Անդոունիանի փաստաբանը` հանրային գրասենյակի պաշտպան Տիգրան Գրիգորյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ չի ընդունում մեղադրանքը, համաձայն որի իր պաշտպանյալը նպատակ է ունեցել Հայաստանով այլ երկրներ տեղափոխել թմրամիջոց:Նա նշեց, որ իր պաշտպանյալը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին ասել է. «ասոնք մեղավոր չեն, ես ալ մեղավոր չեմ»:Նա  հայտնեց, որ չկա փորձագետի եզրակացություն, համաձայն որի թմրամիջոցը պատրաստվել է այս անձի կողմից: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի Սարգեզն անպարտ ճանաչվի, եւ արդարացվի:

Իրանցի տաքսու վարորդի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանն ասաց, որ իր պաշտպանյալը մասնագիտությամբ բժիշկ է, սակայն գումար վաստակելու համար զբաղվում է նաեւ վարորդական գործունեությամբ:

Պաշտպանն ասաց, որ դատակոչված եւ ոչ մի վկա չի հայտնել, թե Վիգենը հանցավոր համաձայնության է եկել Սարգեզի եւ Վարդանի հետ: Փաստաբանի կարծիքով, Վիգենին դատելով նախադեպ է ստեղծվում, քանի որ բոլոր տաքսու վարոդները ըստ էության հնարավոր հանցագործներ են, քանի որ նրանք չգիտեն հաճախորդի ուղեբեռի մասին:

Պաշտպանական կողմի կարծիքով գործում չկա ոչ միայն ուղղակի, այլ անուղղակի ապացույց:

Պաշտպանը դիմեց դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին` Արամ Ամիրզադյանին, ասելով, որ նա իր մեղադրական ճառում չի անդրադարձել մեղմացուցիչ հանգամանքների մասին: Նա դատարանին ներկայացրեց իրանցու անչափահաս դստեր շաքարախտով հիվանդ լինելու մասին թարգմանված բժշկակական տեղեկանքը: Իրանցին սկսեց լաց լինել, քանի որ դատարանում իմացավ այդ մասին:

Վարդան Մարտիրոսյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունը վերսկսվի:Այդ իսկ պատճառով պաշտպանական ճառը հետաձգեց:

Մինչ դատարանը միջնորդության հետ կապված կմտներ խորհրդակցական սենյակ, դատավորը լսեց Սարգեզ Անդոունիանի, եւ Վիգեն Նավասարտիանսի վերջին խոսքերը:

Իրանցի «նարկոբարոնը»  ասաց. մի մեղադրեք տղաներին, «նրանք ոչ մի ձեւ մեղավոր չեն», իսկ տաքսու վարորդն ասաց, որ աշխատելով տաքսու վարորդ երբեք չի իմացել եւ չգիտի նման մեկին, որն իր հաճախորդի ուղեբեռը ստուգի:

Նա իրեն մեղավոր չճանաչեց;

Նա հայտնեց, որ երբ իրեն կանչել են «ԿԳԲ», մի ժամ շուտ է գնացել, սպասել, դրանով հասկացնելով, որ մտքովն իսկ չի անցել իր մեղավոր լինելու, կամ «հանցավոր արարքի» մասին:

Վարդան Մարտիրոսյանը թե պաշտպանական ճառից, թե վերջին խոսքից հրաժարվեց, քանի որ ասաց, ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ:

Դատարանը խորհրդակցական սենյակում երեք ժամ մնալուց հետո բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը;

Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը պահանջել է Սարգեզի համար տասնհինգ տարվա, Վիգենի համար տասներեք, Վարդանի համար` տասներկու տարվա ազատազրկում:

Դատաքննությունը կվերսկվի հունիսին:

IMG_0485 IMG_0486 IMG_0488 IMG_0489

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031