Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը, Հրանտ Մարգարյանը ներքին շոկից փորձում են դուրս գալ (Տեսանյութ)

Մայիս 19,2013 19:03

Այսօր Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ այն, որ այսօր չեկան Ձեր հրավիրած մարդիկ, ում անունները տվեցիք Ազատության հրապարակում, Դուք դրանից ի՞նչ եք եզրակացնում:  Նա հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Հրանտ Մարգարյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ այլ գործիչների՝ կլոր սեղանի:

Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես դրանից եզրակացնում եմ, որ բոլորը ներկա դրությամբ այս ընտրական մի տարվա շարքից հետո ներքին վերանայման մեջ են: Վերանայման շրջան է, որը լավ է: Ես կարծում եմ, որ վերանայումը հայաստանյան պայմաններում մի քիչ երկար է տեւում, բայց հույս ունեմ, որ առաջիկա շաբաթների, ամռան ամիսների ընթացքում վերանայումները կբերեն ավելի բաց, ստեղծագործական լուծումների՝ բոլորի կողմից: Ներկա դրությամբ ես կարծում եմ, որ ամեն մեկը փորձում է իր ներքին շոկից դուրս գալ: Լավ կլինի, որ ամեն մեկը այդ ներքին ցավը հաղթահարի ոչ թե ուրիշի մեղադրելով, այլ իր մեջ նայելով: Ես կարծում եմ, որ դա կշարունակվի եւ առաջիկայում մենք կտեսնենք այլ գործընկերներ»:

Նա շնորհակալություն հայտնեց այն գործիչներին, ովքեր այսօր եկել էին «Անի պլազա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031