Լրահոս
Օրվա լրահոսը

Հացը թանկացնելու պահանջով՝ ստորագրահավաք (Տեսանյութ)

Մայիս 23,2013 23:00

Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց գազի սակագնի բարձրացման նախաձեռնությունից դժգոհ ցուցարարները բղավում էին՝ «Սերժիկ գազդ վերցրու հեռացիր»:

Ցուցարարներից մեկն էլ կոչ էր անում՝ «Սերժիկ հացը թանկացրու»:

Ցուցարար Հարություն Քիշմիրյանն էլ առաջարկեց հացի գինը դարձնել 1000 դրամ. «Որ բոլորը կանգնեն ոտքի»:

Մի ուրիշ ցուցարար էլ հեգնեց՝ 5000 դրամ, ի՞նչ 1000 դրամ. «Մենք աշխարհի էլիտար ազգն ենք, մենք էժան բաներ չենք ուզում, պետք է սաղ թանկ լինի»:

«Որ Հայաստանում մեկն էլ չմնա, սաղ գնան»,- շարունակեց մյուս ցուցարարը:

Հետո  նրանք ստորագրահավաք կազմակերպեցին՝ հացի, ջրի սակագնի բարձրացման պահանջով եւ որոշեցին հավաքած ստորագրություններն ուղարկել: Անցորդներին էլ հրավիրում էին ստորագրելու. «Աղջիկներ համաձա՞յն եք հացը թանկացնենք, ստորագարհավաք է գնում»:

«Շատ էժան է հացը էս ժողովրդի համար, մենք չենք ծաղրում, լուրջ ենք խոսում»,- հավելեց ցուցարարը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Արփինե ջան, մեր նախագահի անվան մի տառը բաց եք թողել

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031