Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կողբում բացվեց մարզադպրոց

Մայիս 24,2013 23:30

Մայիսի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում հանդիսավորությամբ բացվեց մարզադպրոց: Երկհարկանի մարզաշենքում առկա են բոլոր պայմանները սպորտով զբաղվելու համար: Մարզական կենտրոնը կառուցել է «Առաքելություն մանկություն» ֆրանսիական  բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ:

Կենտրոնի կառուցմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը: Մարզական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցում էին «Առաքելություն մանկություն» կազմակերպության Մոնակոյի ներկայացուցչության ղեկավարները, այդ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Քամայանը եւ այլոք:

SAM_5104

Կողբի ավագանու որոշմամբ Րաֆֆի Քամայանին հանձնվեց Կողբ համայնքի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիր: Նորաբաց կենտրոնը իր հիմնական գործառնույթներից զատ, բարեգործական հիմունքներով կսպասարկի տարածաշրջանի հաշմանդամ երեխաներին: Մարզական կենտրոնի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Կողբի երաժշտական դպրոցի, թաեքվանդոյի Նոյեմբերյանի եւ Բաղանիսի խմբերի սաները, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը եւ ուրիշներ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031