Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Արմավիա»-ն խաբել է Հայաստանի Հանրապետությանը

Մայիս 25,2013 10:47 Share

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդները և ավիաինժեներները՝ պատմելով, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավը ոչ թե այն է, որ ավիաընկերության համար ամենակարևոր մասնագետները չեն գնահատվել, այլ որ այդ ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը:

«2011 թվականից սոցվճարներ չեն արվել մեր անունով: Իհարկե, պահումներն արվել են, աշխատավարձը ստացել ենք, բայց հիմա պարզել ենք, որ 2011-ից մինչ 2013թ. նոյեմբեր ամիսը ընկերությունը սոցվճարներ չի արել: Մարդիկ կան, որ պետք է թոշակի գնան, այդ խնդիրն էլ լուծված չէ, մի խոսքով, խայտառակ իրավիճակում ենք հայտնվել»,-վրդովված նշել են «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները: Ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցել են, որ հարցին կպատասխանեն տոներից հետո:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել