Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են ամենակրակոտները

Մայիս 30,2013 21:46

Misstravel.com կայքի համաձայն՝ կոլումբիացի կանայք ու բրիտանացի տղամարդիկ ամենակրակոտն են բոլոր ազգությունների մեջ: Ճանապարհորդների ծանոթությունների այս կայքի հարցմանը մասնակցել է 31 000 կին եւ 13 000 տղամարդ: Հետազոտության մեջ գերակշռել են Հարավային Ամերիկան եւ Եվրոպան, ցուցակից զարմանալիորեն դուրս են մնացել իտալացի տղամարդիկ, իսկ ռուս կանայք, զարմանալիորեն զիջելով ամերիկուհիներին, հայտնվել են հինգերորդ տեղում:

Ըստ հարցման արդյունքներիˋ ամենասեքսուալ կանայք կոլումբիացիներն են, ապա բրազիլացիները, երրորդ տեղում՝ ամերիկացիները, չորրորդումˋիսպանացիները, հինգերորդումˋռուսները, վեցերորդումˋդանիացիները, յոթերորդումˋֆրանսիացիները, ութերորդումˋբուլղարացիները, իններորդումˋ շվեդները եւ տասներոդ տեղումˋ իտալացիները:

Իսկ տղամարդկանց ցուցակը հետեւյալն է․ առաջին տեղումˋ բրիտանացիները, երկրորդումˋիռլանդացիները, երրորդումˋբրազիլացիները, չորրորդումˋշվեդները, հինգերորդումˋամերիկացիները, վեցերորդումˋիսպանացիները, յոթերոդում՝ շոտլանդացիները, ութերորդումˋֆրանսիացիները, իններորդումˋհույները եւ տասներորդումˋ պուերտորիկացիները:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Որ ի՞նչ… Ամեն խաղ խաղացել էինք՝ մնում էր ,,սարի սմբուլը,,:Հարգելի ընթերցող, ո՞ւմ ինչ տվեց այս ինֆորմացիան…Անկեղծորեն արձագանքեք, գուցե ես սխա՞լ եմ:

    • Galust Yenokyan says:

      Երեվում է Հայրենիքում իրականությունը իսկապես «քաղջ» է եթե տղամարդիկ ավելի գնահատում են կարդալ Գալուստ Սահակյանի կամ նրա նմանների մասին քան թե «բամբասել» գեղեցիկ կանանց մասին…: Ինձ համար զարմանալի է ինչպես են ամերիկուհիները հայտնվել այդ ցուցակներում երբ որեվե սիրունատես կին նույնիսկ Հոլիվուդի ֆիլմերում չկա, իսկ ահա ինչքան հիշում եմ իմ երիտասադությունից Լեհաստանում եվ Կիեվում նրանց կարելի էր հանդիպէլ ամեն քայլափոխի… չհաշված իհարկե մեր Հայ աղջիկներին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031