Լրահոս
Օրվա լրահոսը

Քաթարի ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությունը՝ ոստիկանությունում

Մայիս 31,2013 19:22

Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ:

Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու նրանց հետաքրքրող հարցերն ու խնդիրները:

Ընդգծելով հանդիպման առանձնահատուկ նշանակությունը` պատվիրակության անդամները շեշտեցին ՀՀ ոստիկանության հետ համագործակցության կարևորությունը, հատկապես Քաթարի պետությունում ՀՀ քաղաքացիների գործունեության կանոնակարգման և իրավական հարցերի կարգավորման համատեքստում:

Քննարկվեցին նաև անձնագրերի և վիզաների տրամադրման հետ կապված հարցեր:

Ոստիկանության պետի տեղակալը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու այդ հարցում և քննարկելու ցանկացած խնդիր: Արթուր Օսիկյանը նաև ընդգծեց կողմերի միջև իրավական համագործակցության, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին, ինչը  կնպաստի երկու երկրների և ժողովուրդների համագործակցությանը և բարեկամական կապերի ամրապնդմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար:

 

ՀՀ Ոստիկանության մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031