Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մինչեւ 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է

Հունիս 01,2013 13:16

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երեւանի կենդանաբանական այգում. մրցույթներ,վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվել: Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տերբեր հատվածներում նախատեսված են նաեւ թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ,  կենդանաբանական այգում այսօր  կբացվի նաեւ բորենու նոր ազատավանդակը: Հունիսի 1 –ին մինչեւ 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930