Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսի իր համակիրներին վստահեցնում է, որ պայքարը շարունակվում է

Հունիս 01,2013 19:41

«Պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ», – իր ելույթում հավաքվածներին վստահեցրեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկ շաբաթ է, ինչ գտնվում է Լոս Անջելեսում եւ հանդիպումներ է ունենում իր համախոհների հետ:

«Ազատություն» ռադիոկայանը նկատում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարեւ Լոս Անջելես» միջոցառումը Գլենդելում գտնվող մի բացօթյա ընդարձակ սրճարանում էր, որի մուտքն արժեր քսան դոլար: Ամերիկահայ երաժշտական խմբերի նվագակցության ներքո Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ բարեւեց խորտիկներով սեղանների շուրջ նստած ներկաներին, լուսանկարվեց, առանձին զրույցներում վերհիշեց հետընտրական օրերը եւ ապա իր ելույթի ընթացքում կոչ արեց ներկաներին անմասն չմնալ եւ միանալ պայքարին:

«Թող մեզ ոչ մի տեղ բացակա չդնեն՝ Մոսկվայում, Անկարայում թե Երեւանում», – ասաց Հովհաննիսյանը: – «Պիտի միանանք եւ պիտի փոխենք մեր երկիրը, ուժեղացնենք, դարձնենք հաղթական երկիր»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին լսելու էին եկել շուրջ երեք հարյուր հոգի, որոնց մեծամասնությունը երիտասարդներ էին:

Նրան սատարելու էր եկել նաեւ ամերիկացի հայտնի իրավապաշտպան Թեդ Հեյսը, ով իր ելույթում ասաց, թե «առաջին քրիստոնյա երկիրը այսօր ունի ընդամենը երկու միլիոն բնակչություն եւ տասը միլիոն սփյուռք». – «Ժամանակը եկել է, դուք քաղելու եք ձեր չարչարանքի արդյունքը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ միջոցառման նպատակն էր ցույց տալ այստեղ ապրող հայերին, որ քաղաքացիական շարժումը «ուժի մեջ է», «չի մարել, եւ պայքարը տեւական է»:

Հարկ է նշել, որ այս միջոցառումը չլուսաբանվեց տեղական որեւէ հեռուստաընկերության կողմից, թեեւ Լոս Անջելեսում գործում են շուրջ մեկ տասնյակ հայկական հեռուստաընկերություններ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությանը, թե կարող են հրապարակել իր եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ձայնագրությունը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ոչ միայն դեմ չէ, այլեւ պահանջում է հրապարակել. – «Հրապարակեք եւ կտեսնենք, թե ով է ճշմարիտն ասում, ով` չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իհարկե շատ զարմանալի կլիներ, եթե մեկ տասնյակից ավելի հայկական հեռուստաընկերություններն
    էլ լուսաբանեին Ռաֆֆիի միջոցառումը: Բայց գոնե մեկը կամ երկուսը, պարտավոր էին այդ անել:
    Սակայն համոզված եմ,՝ եթե մարդամեկը գնար, բոլորն էլ կլուսաբանեին, հետը կենացներ կխմեին,
    իրար հրմշտելով կփորձեին նկարվելուց ավելի մոտ կանգնել, որ հետո պարծենան,՝ թե մոտ ընկերներ
    են, իսկ վերջում էլ եթե հաջողվեր,՝ հետը մի լավ շալլախո կպարեին, քաջ տեղյակ լինելով, որ հենց
    այդ մարդամեկն է մեր երկիրը կործանողների պարագլուխը: Այս անենը ենթադրություն չէ,՝ այլ փաստ, և դառը, ցավալի, ողբերգական իրականություն:

  2. Կարէն Ա.Սիմոնեան says:

    Հարկ է նշել, որ այս միջոցառումը չլուսաբանվեց տեղական որեւէ հեռուստաընկերության կողմից, թեեւ Լոս Անջելեսում գործում են շուրջ մեկ տասնյակ հայկական հեռուստաընկերություններ

    ԶԱՐՄԱՆԼԻ ՉԷ« ԱՅԼ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹԻՒՆ: ԼՈՍ ԱՆՋԵԼՈՍ Է ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ԿԳԲ­‒ԱԾԾ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՎԻԹԽԱՐԻ ՑԱՆՑԸ, ՈՐԻՆ ԾԱՆՕԹ ԵՆՔ ԱՆԴՐ-ՈՎԿԻԱՆՈՍԵԱՆ §ՀԱՅՐԵՆԱՍԷՐՆԵՐԻ¦ ԾՂՐՏՈՑՆԵՐԻՑ

  3. Spartak says:

    Կարեն Ա. Սիմոնյան, Դո՞ւք էլ եք ոգևորված Րաֆֆիով:Հայաստանում բոլոր խաղերը խաղաց, մնաց սարի սմբո՞ւլը:Դե, ամեն դեպքում, Հայաստանում ցույցեր,միտինգներ,պահքի ժամանակ պաս պահելուց հետո հաճելի է լինել ծննդավայրում???, ընկերների շրջապատում և, հերոսական կերպարի մեջ մտած, լսել ջերմ խոսքեր, տեսնել իրեն ուղղված նախանձոտ աչքեր…Հատկապես, եթե մերժված սերն էլ այդ սրճարաններից մեկում լինի: Կզարմանայի, եթե հեռուստատեսություններն անդրադառնային:Կամ՝ ո՞ւմ և ի՞նչին անդրադառնային:Հարգելի Մաքսիմ, կներես և, ինչպես մեկն էր ինձ գրել, կսպասեմ մինչև դեկտեմբեր:

  4. Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի տեսագրությունը դիտեք այստեղ` https://www.thetruthmustbetold.com/hy/raffi-atwater/

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930