Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյանը գտնում է՝ իշխանությունները ճար չեն ունեցել, զոհ են տվել Սուրեն Խաչատրյանին

Հունիս 06,2013 16:12 Share

Նա վստահ է, որ Սուրեն Խաչատրյանի այլանդակությունները պահողը Սերժ Սարգսյանն է, իսկ Քոչարյանն անցյալում է

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կամքով՝ չընդգծելով Սերժ Սարգսյանի դերը: Մեր հարցին՝ Դուք է՞լ եք միայն Ռոբերտ Քոչարյանին տեսնում Սուրեն Խաչատրյանի արարքների համար պատասխանատու եւ մեղավոր՝ նա պատասխանեց. «Չէ, միայն Սերժ Սարգսյանին եմ մեղավոր տեսնում: Ռոբերտ Քոչարյանն անցյալում է: Նրա միակ հովանավորը այս պահին, նրա բոլոր այլանդակությունները պահողը Սերժ Սարգսյանն է»:

Չնայած այս պահին Սուրեն Խաչատրյանի որդին կալանավորված է, բայց հասարակությունը մտավախություն ունի, որ նա պատիժ չի կրի: Հարցին՝ կարո՞ղ են ձեւականորեն նրան դատել, հետո հայտնվի արտերկրում՝ պարոն Ռուբինյանը վստահեցրեց, որ ոչ. «Այդ առումով գոնե ունենք գործող հասարակական մարմիններ, որոնք ունեն ելումուտի իրավունք եւ կարող են ստուգել՝ համապատասխան տեղո՞ւմ է, թե՞ չէ: Ի դեպ, նման մտավախություններ արտահայտում էին նաեւ տեռորիստ Նաիրի Հունանյանի հետ կապված, բայց մտավախություններն իզուր էին»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններն այս պահին «զոհ տվեցին» Սուրեն Խաչատրյանին՝ նա պատասխանեց. «Բնականաբար, նրանք չէին ուզենա Սուրեն Խաչատրյանի նման հավատարիմ ծառայողից ազատվեին, բայց երեւի իսկապես ճար չունեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930