Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը` նախարարին. «Հաշվե՞լ եք, թե պետական փողերի որ տոկոսն է մսխվել ու վատնվել»

Հունիս 11,2013 19:36

Այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց նրան. «Ըստ ձեր ներկայացրած հաշվետվության, գնումների ոլորտում բյուջեից ծախսվել է 207 մլրդ դրամ կամ մոտ կես մլրդ դոլարի գումար: Ես չգիտեմ, դուք ծանո՞թ եք արդյոք Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվության հետ, բայց այնտեղ սպիտակի վրա սեւով գրված է, որ գնումների ոլորտում չարաշահումները կրում են համակարգային բնույթ: Բերված են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են իրականում ծախսվում այդ փողերը: Օրինակի համար, դատաիրավական ԾԻԳ-ը գնել է 80 դատական տեղեկատվական տերմինալ` դրա համար ծախսելով մոտավորապես 368 մլն դրամ եւ ըստ Վերահսկիչ պալատի, այդ չարաշահումները, անարդյունավետ ծախսը կազմում է 165 մլն դրամ: Կեսից ավելին անարդյունավետ ծախս է: Գրված է, թե ինչպես են գնել երկու զուգարան հանրային վայրերի համար` նույնպես մենք փաստորեն գործ ունենք մի վիճակի հետ, երբ կարող էինք տասը անգամ ավելի էժան գնել: Փաստորեն խոսքը գնում էպետական միջոցների համակարգային մսխման, վատնման մասին: Ինձ հետաքրքրում է` դուք երբ կազմում էիք այս հաշվետվությունը, գնումների ոլորտում որեւէ գնահատական արե՞լ եք, հաշվե՞լ եք թե փողերի ո՞ր տոկոսն է, պետական միջոցների ո՞ր տոկոսն է վատնվում, մսխվում կամ արդյունավետ ծախսվում»:

Նախարարը պատասխանեց, որ բնականաբար, պետական գնումների ոլորտում դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր. «Այդ խնդիրների մի մասը կրում են օբյեկտիվ բնույթ, մի մասը` սուբյեկտիվ, բայց, այնուամենայնիվ, կառավարությունն ունի համապատասխան ծրագիր` քայլերի հերթականություն, որով փորձում է այդ խնդիրների լուծումը տեսնել: Ընդ որում տեսնել ոչ թե հեռավորապագայում, այլ կարճաժամկետ հորիզոնում»: Դավիթ Սարգսյանը նաեւ ասաց, որ պետք է ունեննաք նաեւ ժամանակակից, նորմալ աշխատող գնումների էլեկտրոնային համակարգ, որը կլինի թափանցիկ: Խոսելով ՎՊ-ի հաշվետվության մասին` նա նշեց. <Կան դրույթներ, որոնց վերաբերալ կան որոշակի վերապահումներ: Հիմա անդրադառնալ կոնկրետ այդ օրինակներին եւ հարցերին, կարծում եմ, որ նման անդրադարձի ժամանակ մենք կունենանք ՎՊ-ի հաշվետվության քննարկման  ժամանակ, որտեղ կառավարությւոնը կներկայացնի իր մոտեցումները»:

Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, որ հարցին չպատասխանեց նախարարը` Դուք գնահատական տվե՞լ եք, թե այդ փողերից ինչքանն է ծախսվում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ֆինանսների նախարարի պատասխանները իրենց,՝ ,,հստակությամբ, պրֆեսիոնալ բարձր մակարդակի իմացությամբ, մտքի ճկունությամբ, տրամաբանական վերլուծությանբ,, միայն կարող են
    զիջել այնպիսի մտքի գիգանտների, ինչպիսիք են,՝ Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը, և
    իհարկե՝ Արտաշես Գեղամյանը, որոնց փիլիսոփայության վրա է հիմնված երկրի առաջնորդի ողջ
    նվաճումները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930