Լրահոս
Օրվա լրահոսը

Euro Sport. «Կարո Մուրադ-Բեռնարդ Հոփքինս մենամարտը չեղյալ է համարվել վիզայի խնդիրների պատճառով»

Հունիս 14,2013 23:12

Գերմանահայ բռնցքամարտիկ Կարո Մուրադին մերժել են ԱՄՆ-ի վիզա տալ: Հայտնում է «Եվրո սպորտ» լրատվականը:

Կարո Մուրադը հուլիսի 13-ին, Նյու Յորքում պետք է մրցեր Բերնարդ Հոփքինսի դեմ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

966189-15830235-640-360

«Գոլդեն Բոյ Փրոմոուշնզ» ընկերությունը որոշել է հրաժարվել մենամարտից: «Այս պատմությունը չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք հույս ունեինք, որ Բեռնարդը ևս մեկ անգամ պատմություն կկերտի», – ասել է «Գոլդեն Բոյ»-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Շեյֆերը:

48 տարեկան Հոփքինսը բռնցքամարտի պատմության մեջ ամենատարեց մարզիկն է, որը նվաճել է նշված տիտղոսը:

29-ամյա Մուրադը, խոսելով Մալյորկայից, որտեղ նա մարզվում է, ասել է. «Իհարկե ես չափազանց հիասթաված եմ: Ես մարզվել եմ գրեթե երեք ամիս, բայց ես գիտեմ, որ իմ գործակալն Քրիս Մեյերն ու Ռիչարդ Շեյֆերը քննարկում են հնարավոր այլ տարբերակներ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930