Լրահոս
Օրվա լրահոսը

Ալասանիան Սաակաշվիլիին մեղադրում է «սադիզմ սերմանելու» մեջ

Հունիս 20,2013 21:56

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պահանջում է ցուցադրական դատ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անցած տարիներին Վրաստանում բռնության տոտալ համակարգ են ստեղծել, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն:

«Սամեգրելոյում հայտնաբերված տեսանյութերը մեզ իրավունք են տալիս պնդել, որ բռնությունը եւ ծաղրուծանակը Վրաստանում համակարգված բնույթ են ունեցել, եւ այդպիսի համակարգի ստեղծման բոլոր մեղավորները պետք է պատժվեն», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան եւ ընդգծել, որ դա կարեւոր է ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ միջազգային հանրության համար, քանի որ «սադիզմի սերմանումը պետք է պատժվի»:

Վրաց բարձրաստիճան պաշտոնյան նման սադիզմի համար պատասխանատու է համարել ոչ միայն ներքին գործերի նախկին նախարար եւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, այլեւ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Վերոհիշյալ կադրերում պատկերված են Քութաիսիի ոստիկանության շենքում մարդկանց նկատմամբ կիրառված բռնությունները, այդ թվում` բռնաբարություններ եւ այլ կտտանքներ:

Այս գործով Վրաստանում արդեն մոտ մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930