Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանն այսօր Կապանում իրազեկման երթ էր անցկացնում (ֆոտոշարք)

Հունիս 22,2013 20:07

Այսօր «Նախախորհրդարանն» իր աջակիցների խմբով Կապանում էր: Մայրաքաղաքից ժամանած խումբը Կապանում տարբեր փողոցներով ու թաղամասերով շրջում եւ իրազեկման երթ էր անցկացնում` հունիսի 25-ին երեկոյան ժամը 19-ի սահմաններում Կապանի մշակույթի տան հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` «Նախախորհրդարանը» կլինի նաեւ Սյունիքի մյուս քաղաքներում ու գյուղերում, մեկնարկն այս պահին տրվել է Կապանից:

«Մենք եղել ենք այլ շրջաններում, այժմ հերթը Կապանին է, եւ մենք լինելու ենք ամեն տեղ Հայաստանի բոլոր բնակավայրերում, գյուղ առ գյուղ, սկսել ենք մեծ քաղաքներից եւ այսպես գնալու ենք առաջ: Մենք խնդիր ենք դրել Հայաստանով մեկ` ներառյալ Արցախը, ձեւավորել մի մեքենա, որը կկարողանա մեր երկրն էս վիճակից դուրս բերի, մենք սպասում  ենք գործող համակարգի շուտափույթ փլուզումը, ուստի օր առաջ մենք պետք է ձեւավորենք մեր պատկերացրած կառավարման համակարգը, որ փլատակների տակ չմնանք, իսկ փլատակների տակ մնալ նշանակում է կորցնել մեր պետականությունը»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը եւ հավելեց, որ  ինչպես 25 տարի առաջ էր հայությունը սկսել մի շարժում, որը նպատակ ուներ Արցախը միավորել մայր հայրենիքին, այժմ էլ այս նոր շարժումով նպատակ ունի ստեղծելու անկախ հայկական պետություն, այնպիսի մի կառավարման համակարգ, որն ունակ  կլինի մեր երկրին ու ժողովրդին ծառայելու:

Այսօր «Նախախորհրդարանի» աջակից խմբի առաջին շարքերում էր նաեւ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:

PrevPhoto
NextPhoto

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ասելու ոչինչ չկա, հարկավոր է միախմբվել և գործել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930