Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. «Ազնավուրը վերադառնում է Մեծ Բրիտանիա»

Հունիս 24,2013 20:57

Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կտա Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ» դահլիճում: Հայտնում է «Բի Բի Սի»՝ նշելով, որ ավելի քան 25 տարի Ազնավուրը ելույթ չի ունեցել Անգլիայում:

Թեեւ նշված չէ համերգի կոնկրետ օրը, բայց ասվում է, որ տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 28-ից:

«Բի Բի Սի»-ն գրում է, որ Ազնավուրն իր հրաժեշտի համերգային շրջագայությունը կատարել է մոտ 10 տարի առաջ, բայց դրանից հետո ավելի քան 100 մեկանգամյա համերգներ է տվել:

Խոսելով Ազնավուրի քաղաքական ակտիվության մասին՝ «Բի Բի Սի»-ն նշում է, որ 2001թ. Ազնավուրն աջակցում էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունմանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930