Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ոսկանյանի հանդիպումները ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիս 26,2013 18:58

Հունիսի 24-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելեց Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին եւ հանդիպեց Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ: Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան աբեղա Պետրոսյանը, Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի նորընտիր ատենապետուհի Ռուբինա Ղազարյանը:

415.-Varujan-Vosganian's-meetings-in-Vienna-26.06.2013

Վարուժան Ոսկանյանը՝ Եվրոպայի տարբեր երկրների սփյուռքահայ կառույցների առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ավստրիահայության առջեւ  եւ պատասխանեց ներկաների հարցերին: Վարուժան Ոսկանյանը կոչ արեց Եվրոպայի հայ համայնքերին սերտորեն համագործակցել իրար հետ՝ ի շահ հայապահպանության եւ ընդդեմ ուծացման սպառնալիքի: Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկայում գերմաներեն լեզվով հրատարակվելիք իր հեղինակած, մի քանի լեզուներով թարգմանված եւ գրական շրջանների կողմից բարձր գնահատանքի արժանացած «Շշուկների մատյան» վեպին, ներկայացրեց իր այս ստեղծագործության համառոտ պատմությունը:

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930