Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Երբ Բարսելոնայի օլիմպիական խաղերից վերադարձանք, նախագահը մեզ հետ հանդիպեց երեք ամիս հետո»

Հունիս 28,2013 14:17

Անկախ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը Aravot.am-հետ զրույցում հիշեց, թե ինչպես արդեն Անկախ Հայաստանի մարզիկները 1992 թվականին Բարսելոնայում կայացած 25-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճեցին 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ, սակայն հայրենիքում հերոսները անտեսվեցին:

«Ինձ համար մի քիչ անհասկանալի է, երբ ասում են, թե Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական ոսկին նվաճվել է 1996 թվականին` Ատլանտայում: Փառք ու պատիվ այդ ոսկե մեդալը նվաճած մեր ըմբիշ Արմեն Նազարյանին, որին շատ սիրում ու հարգում եմ: Բայց պատմությունն իրականում այլ բան է ասում եւ ես այլ տեսակետ ունեմ:

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցեց ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեի միասնական կազմում, սակայն իր պետական դրոշով եւ օրհներգով եւ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պետական դրոշը ես եմ տարել: Այդ խաղերում Հայաստանից 3 մարզիկներ` ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը եւ ըմբիշ Մնացական Իսկանդարյանը նվաճեցին ոսկե մեդալ, իսկ Ալֆրեդ Տեր-Ստեփանյանը, նույնպես ըմբշամարտ` արծաթե: Էլ չեմ հաշվում, որ միասնական թիմի կանանց բասկետբոլի հավաքականում մեր «Հատիսն» էր, որը նույնպես ոսկի նվաճեց:

Ամեն անգամ, երբ մեր հաղթողներն ու մրցանակակիրը  բարձրանում էին պատվո պատվանդան, հնչում էր Հայաստանի օրհներգը, բարձրանում Հայաստանի պետական դրոշը: Դա եղել է ու ոչ ոք ժխտել չի կարող: Երբ ասում եմ, որ չեմպիոններին հայրենիքում պատշաճ դիմավորելը  եւ գնահատելը շատ կարեւոր է, հիշում եմ 1992 թվականը: Մեր մարզական հերոսներին Հայաստանի այն ժամանակվա նախագահն ընդունեց միայն երեք ամիս հետո, այն էլ, գուցե, նրա համար, որ օլիմպիական չեմպիոններին չհանդիպելն ամոթ է: Ոչ մի շքանշան, ոչ մի մեդալ: Ֆինանսական խրախուսանքի մասին խոսք չկա: Մի խոսքով, նրանցից ոչ ոք ոչինչ չստացավ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930