Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակ խոհանոցում

Հունիս 29,2013 11:43

Հունիսի 28-ին, ժամը 11:50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 45 շենքի 3-րդ հարկում բնակարան է այրվում, իսկ ժամը 11.55-ին «շտապօգնության» 7-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել, որ նշված բնակարանում շնչահեղձ եղած կնոջ դիակ կա:

Ոստիկանությունը հաղորդում է, որ մեկնած օպերատիվ խումբը Անդրանիկի փողոցի 45 շենքի թիվ 9 բնակարանի խոհանոցի հատակին հայտնաբերել է 1938 թ. ծնված Հռիփսիկ Թորոսյանի դիակը: Պարզվել է, որ նշված բնակարանում իրականում հրդեհ չի եղել, իսկ ծուխն առաջացել է գազի սալիկի վրա դրված կաթսայի սնունդն այրվելու հետևանքով:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930