Լրահոս
Օրվա լրահոսը

Բեգլարյանի մեքենան շրջվել է

Հունիս 29,2013 22:13

Այսօր` հունիսի 29-ին, ժամը 20:29-ին փրկարարներն տեղեկություն են ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1963 թ. ծնված Ա. Բեգլարյան) շրջվել է ավտոճանապարհին, ինչի հետեւանքով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորը (անձը դեռեւս չպարզված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ և դադարեցրել են գազի արտահոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Չի կարելի ազգանվան վրա էժանագին խաղեր տալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930