Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետը՝ Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուների մասին

Հուլիս 02,2013 11:07

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո մամուլում շրջանառվում են նոր մարզպետի հավանական մի քանի անուններ: «Առաջին լրատվական»-ը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց, թե հավանակա՞ն է Ս․ Խաչատրյանի վերադարձը պաշտոնում, և ինչ կարծիք ունի հավանական մարզպետների մասին։ «Ես գտնում եմ, որ մեր երկրում որևէ բանի վրա, ցավոք սրտի, զարմանալ չի կարելի: Ս. Խաչատրյանը միշտ էլ մտածել է ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու մասին։ Եթե նա վերադառնա, ապա միայն պաշտոնի բարձրացման միջոցով, այսօր էլ երևի նման հույս է փայփայում: Բայց ես վստահ եմ, որ նա հեռու չի գնալու, և ընդհանրապես իր նմանները վերջապես, թեկուզ և սպասվածից շատ ուշացումով, կկանգնեն հայոց արդար ու ահեղ դատաստանի առաջ»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանին, ում անունը նույնպես շրջանառվում է մարզպետի թեկնածուների թվում՝ մեր զրուցակիցը նշեց, որ նրան չի ճանաչում, բայց նրա ելույթներից արդեն կարելի է դատել, թե ով է. «Գուցե պատերազմի ժամանակ հանդիպած լինենք, գուցե լավ բաներ արել է, բայց այն, որ հեռուստատեսությամբ հպարտորեն ներկայանում է, որ Սուրիկ Խաչատրյանի ընկներն է, արդեն հերիք է: Ես ուղղակի նրան և բոլոր նրանց, ովքեր Սուրիկ Խաչատրյանին համարում են իրենց ընկերները, կառաջարկեմ, որ հիշեն ժողովրդական հայտնի ասացվածքը. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»»:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցին, ապա մեր զրուցակիցը համոզված է, որ նա Սուրիկ Խաչատրյանից հետո առաջինն է պատասխան տալու. «Ս. Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում կատարած բազում ծանրագույն ոճիրների, մանավանդ՝ տնտեսական ֆինանսական առումներով, պատասխանատուներից մեկն է: Համոզված եմ, որ հեռու չէ, այն օրը, որ նա Սուրիկ Խաչատրյանի հետ կանգնելու է արդարադատության առաջ»:

Խոսելով մեկ այլ հավանական թեկնածուի՝ ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի մասին՝ Սամվել Հարությունյանն ասաց. «Ով չգիտի Խաչիկ Ասրյանին, չկա մի հայ, որ չիմանա, թե ով է Խաչիկ Ասրյանը։ Սրանից ամիսներ առաջ ինքը հեռուստատեսությամբ պատրաստակամություն հայտնեց, որ եթե Սերժ Սարգսյանը իրեն նշանակի դժոխքի պահակ, ապա ինքը սիրով կկատարի դա։ Մի՞թե երկու բարձրագույն կրթություն ստացած մարդը չգիտի որ դժոխքի պահակն ով է:
Ըստ իս՝ նա շատ ավելի ծանր վիճակի մեջ է դրել Սերժ Սարգսյանին, և զարմանում եմ, թե նման արտահայտությունից հետո ինչպես նա ուղղակիորեն գնահատական չի տվել և պատասխանատվության չի ենթարկել Ասրյանին»։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նելլի says:

    Աչքիս ամենահավանական թեկնածուն սամվել հարությունյանն: Մարդու ծիծաղնա գալիս: Գնում գալիս եք ինչքան անկապ մարդ կա նրան եք հարցեր տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031