Լրահոս
Օրվա լրահոսը

1 մոտորանավ եւ 145 ջրադահուկորդ

Հուլիս 07,2013 16:35 Share

Աշխարհի տարբեր երկրների 150-ից ավելի ջրադահուկորդներ հավաքվել են Տասմանիայի արեւմտյան ափ՝ Գինեսի գրքի ռեկորդ սահմանելու:

Դրա համար պահանջվում էր, որպեսզի նրանք միաժամանակ դահուկների վրա կանգնած անցնեն առնվազն 1,85 կմ: Ճիշտ է, ինը հոգու չի հաջողվել կատարել պարտադիր պահանջը, սակայն 145 ջրադահուկորդ անցել է մրցատարածությունը՝ գերազանցելով ախկին ռեկորդը՝ 114 հոգի:

Նոր նվաճումը սահմանելու նպատակով 3000 ձիաուժ հզորությամբ մոտորանավակին հարմարեցվել է 98 մետր երկարությամբ ձող, որպեսզի ճոպանները չխճճվեն: Ռեկորդը սահմանողների մեջ ամենակրտսեր մասնակիցը եղել է 12 տարեկան:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել