Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի հանքարդյունաբերության ոլորտում վերջին պաշտոնական ստուգումը կատարվել է 1998 թվականին

Հուլիս 07,2013 19:09

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կայացել է «Կոռուպցիոն ռիսկերը Կոտայքի մարզի հանքարդյունաբերության ոլորտում» խորագրով քննարկում:

Հրազդանի Օրհուս կենտրոնը տեղեկացնում է, որ քննարկման ժամանակ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Յ. Բաղյանը նշել է. «Հանքարդյունաբերության ոլորտը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից: Վերջին պաշտոնական ստուգումն այս ոլորտում կատարվել է 1998 թվականին: Դրանից հետո որեւէ հաղորդում դատախազությունում չի ստացվել: Խախտման որեւէ դեպք, համենայնդեպս, վերջին հինգ տարվա ընթացքում չունենք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն քրեական գործ հարուցելու առիթ են հանդիսանում նաեւ լրատվամիջոցների հաղորդումները, ինչպիսիք բազմիցս եղել են: Այս մասին դատախազության ներկայացուցիչը չի խոսել:

Ըստ «Առողջ Հրազդան» խմբի անդամ Մ. Մանուկյանի Հրազդանի որոշ թաղամասերում արդեն շուրջ 20 օր ջրամատակարարում գրեթե չի իրականացվում, որի պատճառը երկաթի հանքավայրի տարածքում գտնվող ջրային ռեսուրսների պաշարի նվազումն է «Եթե հիմա, երբ դեռ հանքարդյունահանում չի սկսվել, ջուրը պակասում է ինչ-ինչ պատճառներով, եթե սկսվի, այն փոսը, որը նախատեսվում է հանքային մարմինը հանելու համար, իր չափսերով մոտավորապես այնպիսին է, որ կներառի նաեւ մեր խմելու ջրի աղբյուրները: Եթե մասնագետներ էլ չենք, եկեք դատենք` էդ աղբյուրներից էնտեղ ջուր կմնա, թե չի մնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031