Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը Սիրահարների այգում և տոնի հետ կապված հայտնիների պատմությունները (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2013 20:50

Ամենասպասված, ազգային ավանդույթներով  ամենավառ Վարդավառը այս տարի հուլիսի 7-ին  11:00-ից սկսած  Սիրահարների այգում էր: Ինչպես արդեն նշել էինք դիզայներ Արա Ասլանյանը և Մարօգ մարքեթինգը այս տարի Վարդավառը վերածեցին իսկական տոն-փառատոնի: Խնձոր, վարդ, ցորեն, աղավնիներ, մի շարք ներկայացումներ և իհարկե ավանդական հյուրասիրություն. ահա և ազգային ավանդական Վարդավառը: Այգու տարբեր «տաղավարներում» տոնը ավելի հիշարժան  դարձրեցին պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Առնոս Մարտիրոսյանը, Դավիթ Գալստյանը, Արտաշես Մարտիրոսյանը և իհարկե նրանց օգնությամբ  նաև հայտնի երգիչ-երգչուհիները լուսանկարեցին բոլոր ցանկացողներին, իսկ հետո փորձեցին վերհիշել իրենց անցկացրած ամենահիշարժան Վարդավառը:

Հասմիկ Կարապետյան . Ամենահիշարժան Վարդավառը անցյալ տարի էր՝ ծննդյանս օրը:

Ամենահիշարժան Վարդավառը ինձ համար եղել է  անցյալ տարի, երբ ծննդյանս օրը համընկել էր Վարդավառի օրվա հետ: Այդ օրը ինձ թվում էր, թե բոլորը իմ ծննդյան օրն են նշում: Իսկ երբ ասում եմ՝ Վարդավառ, անկախ ինձանից, հիշում եմ մանկությանս տարիները, երբ ամռանը գնում էի հորաքրոջս տուն և իր աղջիկների հետ միասին 3-րդ հարկից  սկսում էինք ջրել, բոլոր  գեղեցիկ հագնված, նոր շպարված աղջիկների և կանանց: Իհարկե դա սադիզմ է 🙂 , որովհետև հիմա, երբ իմ հանդեպ են նմանատիպ բաներ անում, ես ինձ շատ վատ եմ զգում, բայց դե չաչանակություններ էր, պետք է անեինք:

Արամ mp3 . Պատմություն՝ կապված Վարդավառի հետ , որը դաժան ավարտ ունեցավ:

Գիտեմ, որ  մի պատմություն կար Վարդավառի հետ կապված, ոըը շատ դաժան ավարտ ունեցավ: Փոքր տարիքում ամեն տարի ամռանը գնում էի տատիկիս տուն, իսկ տատիկիս  տանը բավականին մեծ երկաթից դույլեր կային, դե ես էլ փոքր էի, այդքան էլ ուժեղ չէի: Վարդավառի օրը փողոցում մեքենաներ էինք ջրում, չգիտեմ ինչպես ստացվեց, դույլը հայտնվեց օդում, իսկ հետո ընկավ մեքենայի վրա ու վերջում մի կերպ փախանք, լավ պրծանք վարորդի ձեռքից, թե չէ որ բռներ հաստատ ծեծելու էր 🙂 :

Դիզայներ Արա Ասլանյան. Մինչև առագաստանավային սպորտը, Վարդավառն ու ջուրը տանել չէի կարողանում:

Ես փոքր տարիքից չեմ սիրել Վարդավառը, իսկ  ավելի կոնկրետ հենց ջուրը, առհասարակ չէի  սիրում, երբ ինձ ջրում էին: Եվ հենց այդ պատճառով էլ մայրս ինձ տարավ առագաստանավային սպորտի մի ակումբ, որպեսզի ես դառնամ առագաստանավորդ և այդտեղից էլ սկսեցի ջրի հետ ընկերություն-ախպերություն անել: Իսկ հետո, երբ արդեն մեծացա, հասկացա, որ Վարդավառը գնալով ավելի հոգեհարազատ տոն է դառնում ինձ համար:

Դավիթ Սահակյանց. Ատում էի, երբ անծանոթներին էին ջրում:

Վարդավառը ինձ համար ամեն տարի էլ շատ բուռն է անցել, եթե փորձեմ առանձնացնել, միևնույնն է, չեմ կարողանա: Հիշում եմ՝ միշտ տարբեր բակերի երեխաներով հավաքվում էինք և հավեսով նշում էինք Վարդավառը, բայց ատում էի, երբ դուրս էին գալիս փողոց և սկսում էին  անծանոթներին կամ վարորդներին ջրել: Ինձ համար այսպես է եղել՝  եթե չկա որևէ մեկի մոտ ջրվելու ցանկություն, ուրեմն պետք չէ  ստիպել:

Էմմի. Տոներից ամենաշատը Վարդավառն եմ սիրում:

Ինձ մոտ ամեն տարի էլ Վարդավառը տպավորվում է, որովհետև ես ինքս եմ փորձում դարձնել այն ինձ համար տպավորիչ: Ամեն ինչ անում եմ՝ թե՛ իմ, և՛ թե ընկերներիս համար, որ Վարդավառը անմոռանալի անցկացնենք, սակայն հատուկ ինչ- որ դեպք չեմ կարողանում հիշել, բայց բազմիցս նշել եմ, որ տոներից ամենաշատը  Վարդավառն եմ սիրում:

PrevPhoto
NextPhoto

 

Օվսաննա Սիմոնյան

Լուսանկարները՝ Օվսաննա Սիմոնյանի եւ Սոսե Մուրադյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031