Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանց. «Դու Ապշերոնի Նիկոլն ես, որովհետեւ ինչ անում ես՝ հենց դրա մասին է խոսում»

Մայիս 14,2026 15:14 Share

«Հուսով եմ, այս անգամ իսկապես վճռորոշ փուլ կլինի, եւ սին հույսեր չենք ունենա»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ խոսելով ընտրություններից հետո սպասվող հեռանկարի մասին:

Ինչ վերաբերվում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին, Սահակյանցը նշեց. «Կար հաստատված կերպար՝ «Տաշիրի Սամվել» էին ասում, Տաշիրը մեխանիկորեն քեզ կապում էր քո հողի հետ, ու դու հասկանում ես, որ մարդը Տաշիրից է, Հայաստանից: Այս իշխանությունները, սակայն, դիտմամբ բերեցին «Կալուգայի օլիգարխ» թեզը, որ պոկեն Հայաստանը իրականությունից, որ ստացվի, որ ինքը դրսի ինչ-որ մարդ է, բայց դրանում մեկ է, չեն հաջողելու»:

Իշխանությունների մասին էլ մուլտիպլիկատորը նշեց, որ հրճվում են թուրքերի հետ հարաբերություններով. «Հանգիստ դրա մասին խոսում են, միմյանց ականջի փսփսում են, welcome տեքստ են պատրաստում, որ իրենց տերերի ժեստերը ողջունեն: Ուրախացնեմ Նիկոլին եւ իր թայֆային՝ արդեն ձեւավորված շատ լուրջ կարծիք կա, որ Նիկոլը կատարում է Ալիեւի նշանակած մարզպետի գործառույթները մեր երկրում, արդեն վերջնական փորձում են Հայաստանն իրենց դուքանը սարքել՝ դառնալով ադրբեջանական ու թուրքական թեզերի առաջ տանող, մեզ ստիպելով ապրել դրսից թելադրվող օրենքներով: Հիմա Սամվել Կարապետյանը այստեղից է, թե այնտեղից՝ դա էական չէ, փոխարենը հստակ կարող ենք ասել, որ դու հաստատ իջեւանցի Նիկոլը չես, դու երեւանցի չես, դու Ապշերոնի Նիկոլն ես, որովհետեւ ինչ անում ես՝ հենց դրա մասին է խոսում»:

Դավիթ Սահակյանցի գնահատմամբ, դաժան ընտրապայքար է ընթանում, ինչը սպասելի էր. «ՔՊ-ականներն իրենց կյանքի-մահու կռիվ են տալիս, այն պահից, որ կկորցնեն իրենց իշխանությունը, իսկ ես հավատում եմ, որ կկորցնեն, շատ լավ հասկանում են, թե ինչ է սպասվելու իրենց, որովհետեւ այն մղձավանջը, որի միջով Նիկոլը քարշ է տալիս բոլորիս, չի կարող անհետ մնալ, պատասխանը դու մի օր ստանալու ես ժողովրդից, խաբված, դավաճանված հասարակությունից, երեխաներին կորցրած մարդկանցից»:

Դավիթ Սահակյանցը Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին աշխատանքից ազատելուն ու դրա հետ կապված Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանն էլ անդրադարձավ. «Դու կանգնել եւ ասել ես՝ Արցախ, դրանով հրահրել ես պատերազմ…Եթե այդ կնոջը հանել ես գործից, դու ի՞նչ իրավունք ունես մնալ քո պաշտոնին: Դու ասել ես՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», գնացել նկարվել ես «տատիկ-պապիկի» մոտ, գնացել ես երդմնակալության, Էրատո ջոկատ ես ստեղծել, դրա պատասխանը ո՞վ պետք է տա…Դու ի՞նչ իրավունք ունես 44-օրյա պատերազմի զոհերի պատասխանը չտալու, ինչո՞ւ հասարակությունը չի կանգնում ու ասում՝ ո՞վ պետք է պատասխանը տա: Այն դերասանները, Ռաֆայել Երանոսյանները, որ Նիկոլի հետ ման են գալիս ու բուկլետ են բաժանում, մի հատ պտտվեք, հարցրեք՝ ո՞վ է պատասխան տալու մեր եղբայրների մահվան համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031