Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել». Բուդաղյանների փաստաբան

Հուլիս 08,2013 16:35

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հաստատեց Aravot.am-ի օրեր առաջ տարածած տեղեկությունը, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել:

«ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, հետեւաբար նախաքննական գաղտնիք հրապարակած չեմ լինի, որ ասեմ` այո հաստատ ունեմ այդ տեղեկությունը»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի պնդման առնչությամբ, որ անգամ եթե թմրանյութի ազդեցության տակ եղած էլ լիներ, ապա այդ հանգամանքը որեւէ դեր չէր կարող խաղալ, պարոն Ալումյանն ասաց. «Տեղին չեմ համարում մեկնաբանել այս պահին»:

Մեր հարցին, թե մտավախություն ունի՞, որ թմրանյութի ազդեցության տակ լինելու հանգամանքը առաջիկայում սպասվող փորձաքննության արդյունքներով կհերքեն, ասաց. «Ամեն ինչ կարող եմ սպասել, ոչինչ չեմ կարող բացառել: Եթե Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու հարցը նախաքննական մարմինը դարձրել է վեճի առարկա, ոչինչ չեմ կարող բացառել նախաքննական մարմնից»:

Մեր հարցին, թե Դուք ունե՞ք արդեն դեպքի ամբողջական տեսանյութը, ասաց. «Եթե ունենայի էլ, հստակ չէի ասի, բայց վստահաբար ասում եմ, որ ամբողջական տեսանյութը դիտելուց հետո, կասկած չի մնա, որ Արտակ Բուդաղյանը տուժող է, եւ ովքեր են հարձակվողները»:

Մեր հարցին, կարո՞ղ եք այսօր արդեն բացահայտում անել, թե ով էր հասարակությանը հայտնի այն անձը, որը կրակել էր Բուդաղյանների վրա, ասաց. «Դրանից ավելին չեմ կարող ասել, կստացվի ինչ-որ մեկի անմեղության կանխավարկածն եմ խախտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031