Լրահոս
Օրվա լրահոսը

The Alpena News. Հայաստանի ծանր կյանքից՝ ԱՄՆ-ում կարուսել

Հուլիս 08,2013 20:35

Մարկզ Արզոյի սիրած զբաղմունքը իրեն հիշեցնում է Հայաստանում կարուսել նստելու դժվարությունները:

Լաս Վեգասի ցուցահանդեսում Արգենտինայում պատրաստած ու նրա ձեռքով ներկած կարուսելը գնահատվել է 280 000 դոլար: Գրում է «Ալպենա նյուզ» լրատվականը:

Արզոն պատմել է, որ իր մանկության տարիներին, երբ ինքն ապրում էր Հայաստանում, նրա ընտանիքը շատ աղքատ էր.

«Ես հերթում սպասում էի՝ կարուսել նստելու», – ասում է նա, – «Մեկ անգամ երեք օր հերթ եմ կանգնել: Ի վերջո մեկն ինձ անվճար տեղ առաջարկեց, բայց նրա ընտանիքի անդամը եկավ ու ես ստիպված էի նորից հերթ կանգնել»:

Չնայած իր դրությանը, Արզոն էլեկտրատեխնիկի մասնագիտություն ստացավ և վերելակների համար ստեղծեց թվային հաշվողական համակարգ:

Ալպենայում (նահանգ Միչիգան) ձեռք բերելով մինի-գոլֆի և մարզումների համար նախատեսված մի դաշտ՝ հավեսի համար կարուսելներ ավելացնելով՝ Արզոն այն դարձրեց խաղահրապարակ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031