Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. «Ես ընդամենը հրաժարվել եմ իմ պաշտոնից» (Տեսանյութ)

Հուլիս 11,2013 15:40

Այսօր Սյունիքի մարզպետարանում ներկայացվեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, շնորհավորեց Վահե Հակոբյանին եւ դիմելով մարզպետարանի աշխատակիցներին՝ կոչ արեց աշխատել նույն տեմպերով նաեւ նոր մարզպետի հետ: Սուրեն Խաչատրյանը նաեւ նշեց, որ նախքան նոր մարզպետի նշանակելը, մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ զրուցել են այդ թեմայով եւ այն համոզմունքին էին, որ շրջանառվող թեկնածուներից լավագույնը հենց Վահե Հակոբյանն է:

Նա շնորհավորեց պարոն Հակոբյանին եւ խնդրեց, որպեսզի առաջնորդվի սյունեցու հպարտությամբ: «Առաջին խնդրանքս նա է լինելու, որ սյունեցու հպարտությամբ առաջնորդվեք եւ կարողանաք սյունեցու հպարտությունը միշտ բարձր պահել: Ես նույնպես ուզում եմ շնորհավորել, կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետեւ նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա: Արդեն 10 տարուց ավելի է միասին աշխատել ենք թե՛ պետական խնդիրների, թե՛ պետության կողքին լինելու, թե՛ մեր մարզի բոլոր խնդիրների լուծման ճանապարհին: Վահե Հակոբյանն այն անձնավորությունն է, որ 3 անգամ այս տարածաշրջանում մեծամասնական ընտրություններում բարձր ցուցանիշներով ընտրվել է ԱԺ պատգամավոր, դա խոսում է մեր ժողովրդի կողմից նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի ու գնահատականի մասին», -իր ելույթում ասաց պարոն Խաչատրյանը եւ հավելեց. «Ես ընդամենը հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց երբեք չեմ հրաժարվելու Սյունիքին ծառայելուց»:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ա-մ-ո՜-թ, որ նա ներկա էր: Օրը ցերեկով կլանը թքեց սյունեցու երեսին. ու դեռ ավելին:

    ԵԹԵ «ԱՐԴԱՐ» էիր, բա ինչի՞ տենց միանգամից «հրաժարական տվիր»: Մեկա՝ սյունեցու-ժողովրդի/արդար դատաստանից ՉԵՍ ճողոպրելու (այս անգամ):

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031