Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմը պետք է մարդու աչքերն արցունքոտի». Թուե Սթին Մյուլլեր

Հուլիս 11,2013 18:55

«Սա գերազանց նախաձեռնություն է` վավերագրական ֆիլմով զբաղվողներին մի վայր հավաքելը: Երբ սկսեցի աշխատել` նախորդ հարյուրամյակում, իմիջը շատ կարեւոր էր, բայց կային շատ բայցեր, ձանձրալի էր ամեն ինչ ու անարդար: Այսօր վավերագրական ֆիլմերի հեղինակությունը փոխվել է»,-այս մասին «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած վարպետության դասի ժամանակ նշեց վավերագարական կինոյի փորձագետ Թուե Սթին Մյուլլերը:

Նրա խոսքով՝ ամեն օր սնկի նման աճող փառատոններում ցուցադրվում են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր եւ մրցանակների արժանանում. «Վավերագրական ֆիլմն արվեստի տեսակ է, ստեղծագործամիտ վավերագրական ֆիլմի համար ենք մենք տալիս գումար, դրանք  ճանաչված են, քանի որ պատմությունն է պատմվում, ռեժիսորները բոլոր հնարավոր պահարաններից վերցնում են պատմություններ ու ստեղծում ֆիլմ: Այն պատմությունը յուրովի պատմելու միջոց է: Անհրաժեշտ են հույզեր, բազմաթիվ հերոսներ, երաժշտություն: Ֆիլմը պետք է մարդու աչքերն արցունքոտի: Վավերագրական ֆիլմը կապված է հնարքի հետ, նրա անցյալը տեխնիկական է, հատուկ բեմադրելու կարողություն է պետք: Վավերագրական ֆիլմերում զգուշություն պահպանելն է կարեւոր»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031