Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Ալեքսանյան. «Ես եւ ՀՅԴ-ական թեկնածուից, թե ՀՀԿ-ականից բարձր ռեյտինգ ունեմ» (Տեսանյութ)

Հուլիս 14,2013 23:01

Այսօր Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:

Ալեքսան Ալեքսանյանին ընտրատեղամասերում չհանդիպելու պատճառով, մեր հարցերի պատասխանն իմանալու նպատակով`  մի խումբ լրագրողներով, ուղեւորվեցինք վերջինիս առանձնատուն: «Դու ես քո համայնքի տերը» կարգախոսը որդեգրած թեկնածուն վստահեցնում է, որ համայնքում մի շարք խնդիրներ կան. «Երկու թեկնածուներից ոչ մեկ իմ նման չի պատկերացնում տնտեսության վարելը: Դպրոցից բռնած խնդիր է: Խնդրում եմ այցելեք մի դպրոց, որտեղ մինչեւ ժամը 6-ը դաս են անում հերթափոխով. չկա նման դպրոց»:

Թեկնածուն վստահ է, որ ինքն է ընտրվելու Պռոշյանի գյուղապետ, պարզապես լրատվամիջոցներն են բեւեռացնում իր մրցակիցներին. «Ես եւ’ դաշնակցական թեկնածուից, թե’  հանրապետականից բարձր ռեյտինգ ունեմ»,-վստահաբար ասաց թեկնածուն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն եւ կարձանագրեն մինչեւ հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031