Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Շարապովայից շատ թենիսում վաստակում են միայն Ֆեդերերն ու Նադալը

Հուլիս 15,2013 16:38 Share

Wealth-x քոնսալթինգային ընկերության հաշվարկով շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը ճանաչվել է ամենահարուստ թենիսիստն աշխարհում: Նրա կարողությունը գնահատվել է $ 180 միլիոն: Երկրորդ տեղում իսպանացի Ռաֆայել Նադալն է` $ 120 միլիոնով:

Աշխարհի ամենահարուստ թենիսիստների եռյակը եզրափակել է ռուսաստանցի Մարիա Շարապովան` $ 95 միլիոն: Նրան հաջորդում են ամերիկուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը, համապատասխանաբար, 90 եւ 60 միլիոն դոլար կարողությամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել