Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ

Հուլիս 22,2013 19:00

Azatutyun.am. Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Այդ մասին հաղորդում է ռուսական «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի ոստիկանության լրատվական ծառայությանը:

Հարությունյանը կալանավորված է հուլիսի 13-ից՝ երկամսյա ժամկետով:

Հարցաքննությունն անցկացվել է «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Հարությունյանն այս պահին գտնվում է կալանավայրի մեկուսարանում, ուր տեղափոխվել է առողջական գանգատների պատճառով:

Պաշտպանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Կարեն Անդրեասյանը այցի մանրամասները կներկայացնի վաղը՝ վերադառնալուն պես:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ասաց՝ ամենօրյա կապի մեջ են հոր փաստաբանների հետ, սակայն նրա հետ անձամբ չեն զրուցել: Ընտանիքի անդամները ցանկացել են մեկնել Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանին հանդիպելու, բայց ավելի ուշ փոշմանել են, Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ անվտանգության նկատառումներով:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031