Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը`գյումրեցի պաշտոնյաներին (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 20:05

«Ինձ զարմացրեց հրապարակումը, որ ես Գյումրիում կուսակցական օգնություն եմ առաջարկել նստացույցի նստած ազատամարտիկներին, եւ իրենք հրաժարվել են այդ օգնությունից: Դա խայտառակ եւ անամոթ սուտ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ երեկ ինքը Գյումրիում հանդիպել է նստացույց անող ազատամարտիկների հետ եւ քննարկել են նրանց առաջ քաշած հարցերին օրենսդրական լուծումներ տալու հնարավորությունները: Տիկին Զոհրաբյանը հավելեց նաեւ, որ նստացույց անող ազատամարտիկները խորին շնորհակալություն են հայտնել իրեն`այցելության համար, քանի որ իրենց նստացույցի մի քանի օրերի ընթացքում որեւէ պաշտոնյա կամ պետական ծառայող իրենց չի այցելել, չի հետաքրքրվել նստացույցի պատճառներով ու ազատամարտիկների խնդիրներով:

«Այն մարդիկ, լինի պատգամավոր, թե այլ պաշտոնյա, ովքեր պարտավոր էին գոնե այցելել ազատամարտիկներին, բարի լինեին իրենց գործն անեին, բարեհաճեին այցելել այդ մարդկանց ու ծանոթանային նրանց խնդիրներին: Անհարմար է, նրանք ուղղակի սեփական անգործությունը թաքցնելու համար զբաղված են խայտառակ ապատեղեկատվություն տարածելով: Նստացույց անող ազատամարտիկներն այնքան արժանապատիվ էին, որ որեւէ օժանդակության հարց չեն բարձրացրել, այլ խոսել են օրենքով իրենց ամրագրված իրավունքների` պետության կողմից պաշտպանության մասին» ,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նստացույցի մասնակից ազատամարտիկների հետ պայմանավորվածություն ունի`առաջիկայում, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ խմբակցության փորձագետների հետ քննարկում կկազմակերպվի: Վերջիններս կլսեն նստացույց անողների առաջարկները`ազատամարտիկների սոցիալական վիճակին վերաբերվող օրենսդրական փոփոխությունների մասով: «Նրանց խնդիրը մեկն է`օրենսդրորեն ապահովել ազատամարտիկների համար որոշակի արտոնություններ: Մեր զրույցը բացառապես օրենսդրական կարգավորման ոլորտին է վերաբերվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեսանյութը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ազատամարտիկը չի կարող ստել, Տիկին Նառա, իսկ դու ինչու ես վախեցել «կուսակցական օգնությունից»: Եթե նույնիսկ առաջարկել եք, հա ինչ անենք…

  2. Գայանե says:

    Սկզբում քննարկել են նրանց առաջ քաշած հարցերին օրենսդրական լուծումներ տալու հնարավորությունները, հետո քննարկում կկազմակերպվի, դրանից հետո կլսեն նստացույց անողների առաջարկները: Հետո` տես 1-ին նախադասությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031