Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը շրջանցել է նստացույցի թեման

Հուլիս 29,2013 22:34

Azatutyun.am․ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ շրջանցել է արդեն չորրորդ օրը քաղաքապետարանի առջև շարունակվող նստացույցի թեման:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդակցությանը մասնակցած ավագանու «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, իր տպավորությամբ Տարոն Մարգարյանը մտադիր չէ որևէ փոխզիջման գնալ և կատարել ակտիվիստների պահանջները։

«Բացարձակ չխոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում անցյալ շաբաթվա ընթացքում, սա ի՞նչ էր նշանակում, ինչո՞ւ այսպես եղավ, ովքե՞ր էին պատասխանատուները… որևէ մտահոգություն ես չզգացի, չտեսա, ամեն մարդ իր տեղում էր, համենադեպս, բարձր տրամադրություն էր, որ «ինչ ուզում եք արեք, մենք մեր տեղում ենք՝ պինդ ու ապահով, անկախ նրանից, երևանցի, դու ապահով ես, թե՝ չէ, ես ապահով եմ իմ տեղում»,- ասաց Բախշյանը։

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031