Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Անվտանգ քաղաք» ծրագրի իրագործման հետ կապված հարցեր

Հուլիս 30,2013 17:04

Երևանը բնակիչների և զբոսաշրջիկների համար առավել անվտանգ ու ապահով դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը աշխատանքներ է տանում մայրաքաղաքում «Անվտանգ քաղաք» ծրագրի իրագործման ուղղությամբ: 

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի, ոլորտի պատասխանատուների և անվտանգության համակարգերի միջազգային շուկայում առաջատար «NICE» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, ներկայացավել առաջարկություններ, ճշգրտվել են մոտեցումները: Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Կարևորելով մայրաքաղաքում «Անվտանգ քաղաք» ծրագրի ներդրումը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ ձևավորված համատեղ աշխատանքային խմբի միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի ենթակառուցվածքներին՝ ընկերությունը հնարավորություն կունենա առկա ռեսուրսների օգտագործմամբ միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրի ներդրման համար համապատասխան առաջարկ ներկայացնել:
«NICE» ընկերության տարածաշրջանային զարգացման գրասենյակի ղեկավար Մոշե Բենչոն նշել է, որ ընկերությունը պատրաստակամ է համագործակցել Երևանի հետ:
Քննարկման շրջանակում ընկերության փորձագետները ներկայացրել են նաև իրենց կողմից աշխարհի մի շարք քաղաքներում ներդրած «Անվտանգ քաղաք» ծրագրի հիմնական ուղղություններն ու արդյունավետության ցուցանիշները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031