Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությունը պիտի իրազեկված լինի, թե ովքեր են կառավարում իրենց». Ակտիվիստ Գոռ

Հուլիս 30,2013 18:18

«Մենք ենք տերը մեր երկրի», «Վերջ քաղաքապետարանի անօրինական գործունեությանը». տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարի մասնակիցների կարգախոսն է: Նրանք հավաստիացնում են՝ շարունակելու են պայքարը մինչև հաղթական ավարտը. «Մենք պայքարում ենք արդարության վերականագման համար, որ քաղաքապետարանում աշխատեն օրինավոր մարդիկ, ոչ թե նրանք, ովքեր մտնում են ժողովրդի գրպանը»,- «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց ակտիվիստ Գոռը: Մեր հարցին, թե դժվա՞ր չէ ամենօր արևի տակ կանգնել և ակցիաներ կազմակերպել, ու թե ինչպե՞ս են Գոռի հարազատները վերաբերվում նրա մասնակցությանը բողոքի ակցիաներին, նա պատասխանեց. «Ես կես դրույքով աշխատում էի խանութում, բայց հիմա արձակուրդ եմ վերցրել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի: Մերոնք դեմ չեն, ընդհակառակը՝ շարժման ժամանակ հայրս էլ օրեր շարունակ քաջալերում եւ աջակցում էր: Բոլորս պիտի մտածենք մեր երկրի մասին, ոչ թե մեր հարմարավետությանը նայենք»,-հավելեց նա: Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ շարունակում են օրեր առաջ հայտարարած նստացույցը: Նրանք պահանջում են տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և Երևանտրանս ՖԲԸ-ի տնօրեն Միսաք Համբարձումյանի հրաժարականները՝ ասելով, որ օրինախախտ մարդիկ, ովքեր նպաստել են անօրինական որոշման ընդունմանը, չեն կարող հոգ տանել Երևան քաղաքի բարեկեցության մասին: Հրաժարականներից բացի՝ նստացույցի մասնակիցները պահանջում են նաև նրանց պատասխանատվության ենթարկել: Այսօրվանից սկսած քաղաքի տարբեր վայրերում նրանք թռուցիկներ են բաժանելու, որոնք քաղաքացիներին պատմելու են վերը նշված պաշտոնյաների անօրինական քայլերի մասին. «Բոլորիս համար գաղտնիք չէ, որ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է լրագրողին, համացանցում տարածված են տեսանյութերը, այս ակցիաների ընթացքում ծեծել է նաև մի քանի ակտիվիստների: Մենք դրանք տարածում ենք, որ հասարակությունը իրազեկված լինի,թե ովքեր են կառավարում իրենց»: Գոռը հավաստիացնում է՝ մինչև վերջ հետևողական է լինելու ակտիվիստների պահանջները կիրառելու հարցում: Կոչ է անում նաև մյուսներին միանալ համազգային երիտասարդական շարժմանը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազենի says:

    Խնդրում եմ ակտիվիստ Գոռին չշփոթել նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանի հետ, ինչը կարող է հերթական անգամ հանգեցնել թյուրիմացության։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031