Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի նորանշանակ դեսպանին

Հուլիս 30,2013 19:43 Share

Հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ռուսաստանի դեսպանին նշանակման առիթով` իր աղոթքն ու բարեմաղթանքները բերելով նրա առաքելության հաջող իրականացման և արդյունավորման համար:

Իր խոսքում Նորին Սրբությունը  գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններին` ուրախությամբ արձանագրելով, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր կարևոր ներդրումն  ունի նաև Հայոց Եկեղեցին:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր բնագավառներում հարաբերությունների առավել սերտացումը, ապա անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին և Ռուսաստանի հայկական համայնքի հոգևոր կյանքին:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել