Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի պատվիրակությանը

Սեպտեմբեր 11,2026 13:25 Share

Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի նախագահ դոկտոր Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին հայազգի և ֆրանսիացի բժիշկներ։

Հանդիպմանը դոկտոր Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ասոցիացիայի՝ Հայաստանում ծավալած առողջապահական ու մարդասիրական գործունեությունը՝ անդրադառնալով մասնավորապես Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առողջապահական ծառայությունների հասանելիության, բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերին։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց բժիշկների ազնիվ հանձնառությունը, որի շնորհիվ տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի բուժհաստատություններին և սահմանամերձ բնակավայրերում առողջապահական խնդիրներ ունեցող, սոցիալապես անապահով հայորդիներին։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց նաև հայաստանյան գործընկերների հետ մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչը կնպաստի Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը և բնակչությանը մատուցվող բուժօգնության որակի բարձրացմանը։

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց պատվիրակության անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և այն բոլոր կազմակերպություններին ու անձանց, որոնց զորակցությամբ կյանքի են կոչվում ասոցիացիայի մարդասիրական ծրագրերը՝ միաժամանակ ամրապնդելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիային և ներկա բժիշկներին՝ մաղթելով արդյունավոր առաքելություն և նորանոր հաջողություններ իրենց մարդասիրական ու բժշկական օգտաշատ ծառայության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930