Լրահոս
Օրվա լրահոսը

«Porsche»-ն՝ ամերիկացիների ամենասիրված մեքենան

Օգոստոս 01,2013 12:23

«Ամերիկայի Ձայն».ԱՄՆ-ում 2013 թվականին ամենամեծ ժողովրդականությունը վայելող մեքենաների ռեյթինգը

«J.D. Power and Associates» հետազոտական ընկերության կողմից անցկացված ամենամյա հետազոտության համաձայն, «Porsche» մեքենաներն արդեն ինն անգամ շարունակ «վարելու և գնելու համար ամենահաճելի» մեքենա է անվանվել:

«Ամենալավ մեքենա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Land Rover» ընկերության արտադրության «Range Rover» մոդելը՝ հիմք ընդունելով 77 բնութագիր, որոնք նախատեսված եին՝ որոշելու համար վարորդների գոհունակությունն իրենց վարած տրանսպորտային միջոցով:

Միացյալ Նահանգների բնակիչների ամենասիրված մեքենաների ռեյթինգում առաջին տասը հորիզոնականը զբաղեցրել են «լյուքս» դասի մեքենաները. «Porsche»-ին հետևում են «Audi», «BMW», «Land Rover» և «Lexus»-ը:

Ամերիկյան «General Motors» արտադրողի «Cadillac»-ը զբաղեցրել է յոթերորդ, իսկ «Ford Motors» ընկերության «Lincoln» բրենդը՝ իններորդ հորիզոնականը:

«J.D. Power and Associates»-ը հետազոտության ընթացքում անցկացրել է մեքենաների 83 հազար սեփականատիրոջ հարցում: 2013 թվականի փետրվարից մինչև մայիս ամիսների ընթացքում անցկացված հետազոտության ժամանակ մասնակիցները գնահատել են մեքենայի գնմանը կամ վարձակալմանը հաջորդող առաջին 90 օրվա ընթացքում մեքենան որպես սեփականություն ձեռք բերելու և վարելու հետ կապված փորձը:

«Chrysler LLC» ընկերության «Ram» բրենդի մեքենաներն ու բեռնատարները դարձել են ոչ լյուքսային դասի բրենդերի առաջատարը:

Հարցման արդյունքների համաձայն, ամենացածր գնահատականները ստացել են գերմանական «Daimler» ընկերության արտադրանքի «Smart» մեքենաները: ԱՄՆ-ի սպառողները ցածր են գնահատել նաև «Toyota», «Jeep», «Subaru» և «Mitsubishi» ընկերությունների արտադրած մեքենաները:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031